Մեկնարկում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն (ՀԱՖՆ) իր 94-րդ համերգաշրջանը կսկսի կարևորագույն երաժշտական իրադարձությամբ՝ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնով:

Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից և կտևի մինչ հոկտեմբերի 25-ը: Հայաստանից և ողջ աշխարհից 16 բարձրակարգ երաժիշտներ կներկայացնեն շուրջ 13 սիմֆոնիկ և կամերային համերգներ, կանցկացնեն անվճար վարպետության դասեր:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանը (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակահար) հանդես կգան սեպտեմբերի 19-ի համերգին՝ այլ հայտնի երաժիշտների ընկերակցությամբ: Հաջորդիվ հանդիսատեսը կունկնդրի մեր ժամանակների լավագույն դիրիժորներից Անդրեյ Բորեյկոյին (սեպտեմբերի 27), իտալացի փայլուն ջութակահարուհի Աննա Տիֆուին (հոկտեմբեր 16), կրքոտ ու անթերի վարպետության տեր հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթիին (հոկտեմբերի 21), մեր ժամանակների ամենահաջողակ դաշնակահարներից Ֆրեդդի Քեմփֆին (հոկտեմբերի 25), ով լեփ-լեցուն համերգասրահներ է հավաքում ողջ աշխարհում:

Բոլոր համերգների տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am-ից հետևյալ հղումով՝ https://bit.ly/2mhpGNv  կամ զանգահարելով 060 276 000Uncategorized

2019 թ. առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների հաճախելիությունը աճել է 41 տոկոսով

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ»,- գրել է ՀՀ վարչապետը:

tomsarkgh.am-ի ամբողջ անձնակազմն ուրախ է, որ իր ներդրումն է ունեցել այս գործընթացում: Մենք շարունակելու ենք աջակցել մշակույթին:

Իսկ առաջիկա թատերական ներկայացումներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://bit.ly/2BXv0L6

Մաեստրո Մանսուրյան. համերգաշար՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին

Մանսուրյանական կինոերաժշտություն, դասական ու կամերային ստեղծագործություններ՝ անհատ կատարողների ու երաժշտական խմբերի մատուցմամբ։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշար՝  նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին: Մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ կմատուցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:  

Ի թիվս այլ համերգների՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվեն Մանսուրյանի կամերային, իսկ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանիները:

Համերգների տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4 https://bit.ly/33tHMwV

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5 https://bit.ly/2KLxfV9

կամ զանգահարել 060 276 000

Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը կավարտի «Օթելլո» օպերայով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) 2018-19 թթ. համերգաշրջանը կավարտի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարմամբ: Գլխավոր դերերում հանդես կգան միջազգային մեծ համբավ ունեցող մեր հայրենակիցները՝ Արսեն Սողոմոնյանը (Օթելլո), Հրաչուհի Բասենցը (Դեզդեմոնա): Յագոյի դերերգով հանդես կգա Անտոն Զարաևը (Յագո, Ռուսաստան):

Հուլիսի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից «Օթելլո» օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի մանկական երգչախմբի կատարմամբ: Օպերան կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Մյուս դերերգերում հանդես կգան Պերճ Քարազյանը (տենոր, Կասիո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո, Էմիլիա), Հայկ Թոնգուրյանը (տենոր, Ռոդերիգո), Հովհաննես Ներսեսյանը (բաս, Լոդովիկո), Աշոտ Ղանթարջյանը (բարիտոն, Մոնտանո):

«Օթելլո» օպերայում հանդիպել են երկու հանճար՝ Շեքսպիրը և Վերդին, ինչի արդյունքն է երաժշտական թանկարժեք այս գանձը՝ գրված Շեքսպիրի համանուն երկի հիման վրա: «Օթելլո» օպերան համաշխարհային երաժշտական ժառանգության մեջ համարվում է լավագույններից, իսկ Վերդիի ստեղծագործությունների մեջ՝ ամենակատարյալներից: Վերդիի «Օթելլո»-ն Հայաստանում վերջին անգամ հնչել է 19 տարի առաջ՝ ՀԱՖՆ-ի կատարմամբ և Է. Թոփչյանի ղեկավարությամբ: Մեր օպերային թատրոնի բեմում «Օթելլո»-ն ներկայացվել է 1990-ականներին՝ Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ:

Օթելլոն տենորի համար անչափ դրամատիկ և մարտահրավերային դերերգ է: Արսեն Սողոմոնյանը վերջերս է այս դերի կատարմամբ փայլել Բեռլին ֆիլհարմոնիկի հետ՝ լեգենդար դիրիժոր Զուբին Մետայի ղեկավարությամբ և Ստանիսլավսկու և Նեմերովիչ Դանչենկոյի անվան օպերային թատրոնում՝ Անդրեյ Կոնչալովսկու շքեղ բեմադրության մեջ: Հայ հանդիսատեսը առիթ է ունեցել հիանալու Սողոմոնյանի հարուստ ձայնով և անչափ զգացմունքային կատարմամբ՝ անցյալ տարի Կանիոյի դերերգում (Լեոնկավալլո՝ «Պայացներ», դիրիժոր՝ Է. Թոփչյան): Գալիք թատերաշրջանում Սողոմոնյանը հանդես կգա ԱՄՆ-ում՝ Սիեթլի օպերայում՝ Կանիոյի դերերգով,  Հռոմի օպերային թատրոնում՝ Կալաաֆի բարդագույն դերով, Իսրայելի ֆիլհարմոնիկի հետ՝ Օթելլոյով և Լոնդոնի ֆիլհարմոնիկի հետ՝ Վերդիի «Ռեքվիեմ»-ում:

Հրաչուհի Բասենցը նույնպես հաճախ է հանդես գալիս ՀԱՖՆ-ի և մաեստրո Թոփչյանի հետ: Վերջին տարիներին հանդես է եկել Միմիի դերերգով՝ «Բոհեմ» օպերայում, «Ամեն» էպիկական դրամայի մեջ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցին նվիրված համերգում: Հուլիսի 29-ին «Օթելլո»-ում կմարմնավորի Դեզդեմոնայի կերպարը: Բասենցը իր երաժշտական և դերասանական վարպետությամբ գրավել է աշխարհի լավագույն բեմերը: Միայն վերջին տարիներին նա Լոնդոնի թագավորական օպերայում (Քովենթ Գարդեն) հանդես է եկել Ադրիանա Լեկուվրերի (դիրիժոր՝ Դանիել Օրեն), Ամելիա Գրիմալդիի (Սիմոն Բոկկանեգրայի դերում՝ Կարլոս Ալվարես) դերերգերով: Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ՝ նույն թատրոնում հանդես է եկել Գալա համերգով: Viener Staatsoper-ում մարմնավորել է Միմիի կերպարը: 2020-ին Բասենցը կվերադառնա Լոնդոնի Թագավորական թատրոն Վիոլետայի դերերգով, Վերդիի «Տրավիատա օպերայում» (դիրիժոր՝ Դանիել Օրեն):

 Պատվիրեք տոմսերն առցանց  https://bit.ly/2M7ioqA կամ զանգահարեք ☎️060 276 000



«BOOMԵՐԱՆԳ»` պրեմիերա Պարոնյանի անվան թատրոնի բեմում

Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում հուլիսի 25-ին և 26-ին կկայանա ինքնատիպ ներկայացման պրեմիերա: «BOOMԵՐԱՆԳ» մեկ գործողությամբ  կատակերգությունը կներկայացվի հանրությանը: Պատմությունը հետհեղափոխական շրջանում ապրող օլիգարխի մասին է։ Փախուստի մեջ գտնվող օլիգարխի, դավաճան սիրուհու, թմրամոլ որդու, խարդախ հաշվապահի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում է խորհրդավոր անծանոթուհին։

Ներկայացման հիմքում բումերանգի օրենքն է՝ «ինչ անես՝ քեզ է վերադառնում»: Հենց այդտեղից էլ առաջացել է կատակերգության վերնագիրը՝ «Բումերանգ»:

Ներկայացման բեմադրությունը կատարել է Սեդրակ Գոջամանյանը: Դերերում հանդես են գալիս Լևոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ժաննա Հովակիմյանը, Վահե Զիրոյանը, Միլենա Ավանեսյանը:

Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, բեմանկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը: Երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը, գրաֆիկական դիզայնը՝ Արվին Քոչարյանի:

«Քաղաքական ուղղվածությամբ կատակերգության գաղափարն առաջացել է հետհեղափոխական շրջանում. 2018 թվականի հունիս-հուլիս ամսից ես և սցենարիստ Արմեն Վարդանյանը որոշեցինք, որ կարելի է ներկայացում պատրաստել հեղափոխության ու դրանից հետո առաջացած հասարակական դասակարգի մասին, ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր հասարակության մեջ»,-ասում է ներկայացման բեմադրիչ Սեդրակ Գոջամանյանը:  Ռեժիսորի կարծիքով՝ արվեստագետը որպես երրորդ աչք այս ներկայացմամբ նայում է այն ամենին, ինչ տեղի ունեցավ հեղափոխության օրերին և հեղափոխությունից հետո:  

Ներկայացման տոմսերը պատվիրեք առցանց ? https://bit.ly/2JKCPbb կամ զանգահարեք 060 276 000 

Համաշխարհային ճանաչում ունեցող Նիկիտա Մնդոյանցն առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում

«Ժամանակակից տաղանդավոր երիտասարդության մեջ, որին ես շատ լավ եմ ճանաչում, Նիկիտա Մնդոյանցը թանկարժեք ադամանդ է, որը զարդարում է մեր կոմպոզիտորական և դաշնամուրային դպրոցը: Նրա այժմյան հաջողությունները թույլ են տալիս հուսալ, որ որոշ ժամանակ անց նա կդառնա ականավոր արվեստագետ, ով արժանի կերպով կներկայացնի մեր կոմպոզիտորական և կատարողական արվեստը ողջ աշխարհին». Տիխոն Խրեննիկով:

Մեծ վարպետի խոսքերը մարգարեկան էին. Նիկիտա Մնդոյանցի կարիերայի թռիչքը սկսեց դեռ ինը տարեկանից, երբ նա իր առաջին մենահամերգով հանդես եկավ Հելսինկիի Սիբելիուսի անվ. Ակադեմիայում: Համերգի խտասկավառակը թողարկվեց ֆիննական ընկերության կողմից և սկսվեց «Ռուս հրաշամանուկի» հաղթարշավը ողջ աշխարհով մեկ: Նիկիտա Մնդոյանցը մի շարք հեղինակավոր մրցույթների հաղթող է՝ Քլիվլենդ (ԱՄՆ, 2016թ., 1-ին մրցանակ), Պադերևսկու  անվ.մրցույթ (Լեհաստան, 2007թ., 1-ին մրցանակ), Վեն Կլայբերնի անվ. մրցույթ (ԱՄՆ, 2013թ., ֆինալիստ): Այս հաղթանակներն ու ճանաչումը նրա առջև բացեցին աշխարհի լավագույն համերգասրահների դռները:

Հայաստանում Նիկիտա Մնդոյանցն առաջին անգամ համերգով հանդես կգա հուլիսի 5-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Էռնեստ Հյոցըլի (Ավստրիա) ղեկավարությամբ: Մնդոյանցը կկատարի Շումանի Լյա մինոր դաշնամուրի կոնցերտը, երկրորդ բաժնում կհնչի Բրամսի թիվ 2 սիմֆոնիան:

Նիկիտայի հաղորդմամբ նա բազմիցս է այցելել Հայաստան, բայց համերգով առաջին անգամ է ելույթ ունենալու իր պատմական հայրենիքում: Նա շատ հուզված է և անհամբերությամբ սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմաը:

Մնդոյանցը ծնվել է 1989թ. -ին Մոսկվայում, երաժիշտների ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինները: 2012թ.-ից Մնդոյանցը ՌԴ Կոմպոզիտորների միության անդամ է: 2013թ.-ից նա դասավանդում է  Մոսկվայի կոնսերվատորիայի գործիքավորման ամբիոնում:

Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2JlFXJ5  կամ զանգահարել +374 60 276-000:

Բրուքների 4-րդ սիմֆոնիան՝ Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

Հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա 2018-2019 համերգաշրջանի փակման համերգով։ Ունկնդիրները հնարավորություն են ունենալու վայելելու դասական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը. նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, առաջին անգամ կատարելու է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան:

Ի՞նչ գիտենք Անտոն Բրուքների մասին

Ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները (1824-1896) առաջին հերթին հայտնի է իր սիմֆոնիաներով, մեսսաներով և մոտետներով: Նրա սիմֆոնիաները համարվում են երաժշտության մեջ ավստրո-գերմանական ռոմանտիզմի եզրափակիչ դրսևորում` շնորհիվ իրենց հարուստ ներդաշնակագիտության լեզվի, բարդ պոլիֆոնիայի և երկար տևողության։

Երգահանի ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում է սիմֆոնիկ և հոգևոր երաժշտությունը։ Առաջին նշանակալից ստեղծագործությունը Բրուքները գրել է մոտ 40 տարեկան հասակում։

Բրուքներն այն կոմպոզիտորներից է, ով ճամաչման է հասել ստեղծա­գործական կյանքի մայրամուտին՝ 60 տարեկանում:

Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2XaYUmx  կամ զանգահարել +374 60 276-000:

Յուրի Դավթյան. տասնամյակների դիրիժորական ավանդույթներ

Հուլիսի 3-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված հանրահայտ դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին։ Երեկոյի ընթացքում ելույթ  կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Հուլիսի 3-ին կայանալիք համերգը ղեկավարելու են հոբելյարը՝ Յուրի Դավթյանը, և նրա աշակերտները՝ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանը և Նիկոլայ Պողոսյանը։

Համերգի ընթացքում նվագախմբի հետ ելույթ կունենան Նունե Արզումանյանը (դաշնամուր), Հայկ Դավթյանը (ջութակ), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցո-սոպրանո), Գևորգ Դավթյանը (տենոր) և Արսեն Գևորգյանը (բարիտոն)։ Համերգային ծրագրում կհնչեն Պիետրո Մասկանիի, Կամիլ Սեն-Սանսի, Յան Սիբելյուսի, Էռնեստո դե Կուրտիսի, Իմրե Էմմերիխ Կալմանի, Գեորգի Սվիրիդովի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի ստեղծագործություններից։

Յուրի Դավթյանը ծնվել է 1929թ., Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1947-52 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում` Կոնստանտին Սարաջևի և Գևորգ Տիգրանովի դասարաններում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում` որպես ստաժոր: 1953 թ.-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես դիրիժոր, 1980-2000 թթ. եղել է գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է Ա.Բաբաևի «Արծվաբերդ», Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Տ.Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ջ.Վերդիի «Տրավիատա», Գ.Եղիազարյանի «Սևան» (բալետ), Ս.Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն» (բալետ) ներկայացումները:

1964-66 թթ. եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70 թթ. և 1992-94 թթ. ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և այլ երկրներում: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ:

1969թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայում (1979թ-ից՝ պրոֆեսոր): 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2014թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության և Երաժշտական ընկերության «Կոմիտաս», ՀՀ վարչապետի հուշամեդալներին, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալներին:

Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2Ros2FA կամ զանգահարել +374 60 276-000:

Ի՞նչ դիտել այս շաբաթ երևանյան կինոթատրոններում

Երևանյան կինոթատրոններում հունիսի 20-ից հնարավոր է դիտել չորս նոր ֆիլմ:

«Խաղալիքների պատմություն

Տիեզերագնաց Բազը, Սլինկի շունը, տիրանոզավր Ռեքսը և խաղալիքների ողջ թիմը կրկին միասին է ու կրկին պատրաստ նորանոր արկածների։ Էնդիի՝ քոլեջ ընդունվելուց ի վեր խաղալիքները բնակություն են հաստատել իրենց նոր տիրուհու՝ Բոնիի տանը, որը դեռ նոր-նոր պետք է գնա մանկապարտեզ։ Մանկապարտեզի առաջին իսկ օրը կմեկնարկի խելահեղ արկածների շղթա՝ լի ճամփորդություններով, հետապնդումներով, նոր խաղալիքների հետ ծանոթություններով, հին ընկերների հետ հանդիպումներով ու անգամ ռոմանտիկ պատմություններով։

«Գայլի կանչը»

Երիտասարդ սուզանավորդն ունի հազվագյուտ շնորհ՝ ճանաչել յուրաքանչյուր ձայն: Նրա «ոսկե ականջից» կախված են մարդկանց ճակատագրեր, և սխալը կարող է վտանգել սուզանավի ամբողջ անձնակազմի կյանքը։ Ցանկանալով վերադարձնել իր ընկերների  վստահությունը ՝ նա իրականացնում է սեփական հետաքննությունը, որի արդյունքում ողջ աշխարհը հայտնվում է միջուկային ապոկալիպսիսից մեկ քայլի վրա…

«Ռոբոտի զավակը»

Գլոբալ արհավիրքի հետևանքով մարդկությունը վերանում է, իսկ ստորգետնյա ապաստարանում ակտիվանում է վթարային ծրագիրը։ Հումանոիդ-ռոբոտ «Մայրը» էմբրիոնում «աճեցնում» է մարդկային երեխայի։ Հոգատար մոր խնամակալության ներքո մեծացած աղջիկը երբևէ չի տեսել Երկիրը և այլ մարդկանց։ Մի օր նրա աշխարհը տակնուվրա է լինում, երբ ապաստարանի շեմին հայտնվում է օգնություն խնդրող մի կին…

«Մանկական խաղեր»

Մայրը որդուն ծննդյան օրը նվիրում է մի տիկնիկ, որի մասին երազում են բոլոր երեխաները։ Սակայն շուտով տղան կգիտակցի, որ ստացածը ավելին է, քան պարզապես խաղալիք։

Ֆիլմերի տոմսերը ձեռք բերեք tomsarkgh.am-ից հետևյալ հղումով՝  https://bit.ly/2UEAAsq 

Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան` Հայաստանում. համերգին մնացին հաշված օրեր

      Comments Off on Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան` Հայաստանում. համերգին մնացին հաշված օրեր

Առաջին անգամ Հայաստանում համերգով հանդես կգա համաշխարհային օպերայի աստղ, վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոևան:

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, լսելով Ջիոևայի կատարումը, ասել է. «Նրա ձայնն այնքան շքեղ է, ասես թանկարժեք «Ռոլս-Ռոյս» լինի: Այն պետք է հնչի աշխարհի լավագույն թատրոններում»:

Աշխարհի լավագույն բեմերը գրաված երգչուհին, ում կատարումները բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ, հունիսի 24-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրում Մոցարտի, Վերդիի, Մասնեի, Հալեվիի, Ջորդանոյի և այլ կոմպոզիտորների հայտնի օպերային և օպերետային արիաներն են:

«Ես չափազանց ուրախ եմ, որ երգելու եմ այս փառահեղ երկրում այս հրաշալի մարդկանց համար: Մշտապես հիացել եմ հայ ժողովրդով: Իմ ստեղծագործական կյանքում հաճախ եմ առնչվել հայ երաժիշտների հետ և, կարծում եմ, որ նրանք հրաշալի, գեղեցիկ ձայներ ունեն»,- Հայաստանում ասել է Վերոնիկա Ջիոևան:

Ի դեպ, օպերային երգչուհին ծնվել է 1979 թվականին Հարավային Օսեթիայում։ Հյուսիսային ու Հարավային Օսեթիայի ժողովրդական արտիստ է։ 2006 թվականին ընդունվել է Նովոռոսիյսկի օպերայի և բալետի թատրոն։

2011 թվականին նա մասնակցել է «Մեծ օպերա» օպերային երգիչների համառուսական հեռուստամրցույթին ու առաջին տեղն է զբաղեցրել։ 2012 թվականին եղել է Մեծ թատրոնի հրավիրված մենակատարը։

Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2wZ59PX կամ զանգահարել +374 60 276000: