Ի՞նչ դիտել այս շաբաթ երևանյան կինոթատրոններում

Երևանյան կինոթատրոններում հունիսի 20-ից հնարավոր է դիտել չորս նոր ֆիլմ:

«Խաղալիքների պատմություն

Տիեզերագնաց Բազը, Սլինկի շունը, տիրանոզավր Ռեքսը և խաղալիքների ողջ թիմը կրկին միասին է ու կրկին պատրաստ նորանոր արկածների։ Էնդիի՝ քոլեջ ընդունվելուց ի վեր խաղալիքները բնակություն են հաստատել իրենց նոր տիրուհու՝ Բոնիի տանը, որը դեռ նոր-նոր պետք է գնա մանկապարտեզ։ Մանկապարտեզի առաջին իսկ օրը կմեկնարկի խելահեղ արկածների շղթա՝ լի ճամփորդություններով, հետապնդումներով, նոր խաղալիքների հետ ծանոթություններով, հին ընկերների հետ հանդիպումներով ու անգամ ռոմանտիկ պատմություններով։

«Գայլի կանչը»

Երիտասարդ սուզանավորդն ունի հազվագյուտ շնորհ՝ ճանաչել յուրաքանչյուր ձայն: Նրա «ոսկե ականջից» կախված են մարդկանց ճակատագրեր, և սխալը կարող է վտանգել սուզանավի ամբողջ անձնակազմի կյանքը։ Ցանկանալով վերադարձնել իր ընկերների  վստահությունը ՝ նա իրականացնում է սեփական հետաքննությունը, որի արդյունքում ողջ աշխարհը հայտնվում է միջուկային ապոկալիպսիսից մեկ քայլի վրա…

«Ռոբոտի զավակը»

Գլոբալ արհավիրքի հետևանքով մարդկությունը վերանում է, իսկ ստորգետնյա ապաստարանում ակտիվանում է վթարային ծրագիրը։ Հումանոիդ-ռոբոտ «Մայրը» էմբրիոնում «աճեցնում» է մարդկային երեխայի։ Հոգատար մոր խնամակալության ներքո մեծացած աղջիկը երբևէ չի տեսել Երկիրը և այլ մարդկանց։ Մի օր նրա աշխարհը տակնուվրա է լինում, երբ ապաստարանի շեմին հայտնվում է օգնություն խնդրող մի կին…

«Մանկական խաղեր»

Մայրը որդուն ծննդյան օրը նվիրում է մի տիկնիկ, որի մասին երազում են բոլոր երեխաները։ Սակայն շուտով տղան կգիտակցի, որ ստացածը ավելին է, քան պարզապես խաղալիք։

Ֆիլմերի տոմսերը ձեռք բերեք tomsarkgh.am-ից հետևյալ հղումով՝  https://bit.ly/2UEAAsq 

13,890 total views, 1 views today

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *