Մեկնարկում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն (ՀԱՖՆ) իր 94-րդ համերգաշրջանը կսկսի կարևորագույն երաժշտական իրադարձությամբ՝ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնով:

Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից և կտևի մինչ հոկտեմբերի 25-ը: Հայաստանից և ողջ աշխարհից 16 բարձրակարգ երաժիշտներ կներկայացնեն շուրջ 13 սիմֆոնիկ և կամերային համերգներ, կանցկացնեն անվճար վարպետության դասեր:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանը (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակահար) հանդես կգան սեպտեմբերի 19-ի համերգին՝ այլ հայտնի երաժիշտների ընկերակցությամբ: Հաջորդիվ հանդիսատեսը կունկնդրի մեր ժամանակների լավագույն դիրիժորներից Անդրեյ Բորեյկոյին (սեպտեմբերի 27), իտալացի փայլուն ջութակահարուհի Աննա Տիֆուին (հոկտեմբեր 16), կրքոտ ու անթերի վարպետության տեր հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթիին (հոկտեմբերի 21), մեր ժամանակների ամենահաջողակ դաշնակահարներից Ֆրեդդի Քեմփֆին (հոկտեմբերի 25), ով լեփ-լեցուն համերգասրահներ է հավաքում ողջ աշխարհում:

Բոլոր համերգների տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am-ից հետևյալ հղումով՝ https://bit.ly/2mhpGNv  կամ զանգահարելով 060 276 000Uncategorized

14,746 total views, 1 views today

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *