Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան` Հայաստանում. համերգին մնացին հաշված օրեր

      Comments Off on Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան` Հայաստանում. համերգին մնացին հաշված օրեր

Առաջին անգամ Հայաստանում համերգով հանդես կգա համաշխարհային օպերայի աստղ, վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոևան:

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, լսելով Ջիոևայի կատարումը, ասել է. «Նրա ձայնն այնքան շքեղ է, ասես թանկարժեք «Ռոլս-Ռոյս» լինի: Այն պետք է հնչի աշխարհի լավագույն թատրոններում»:

Աշխարհի լավագույն բեմերը գրաված երգչուհին, ում կատարումները բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ, հունիսի 24-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրում Մոցարտի, Վերդիի, Մասնեի, Հալեվիի, Ջորդանոյի և այլ կոմպոզիտորների հայտնի օպերային և օպերետային արիաներն են:

«Ես չափազանց ուրախ եմ, որ երգելու եմ այս փառահեղ երկրում այս հրաշալի մարդկանց համար: Մշտապես հիացել եմ հայ ժողովրդով: Իմ ստեղծագործական կյանքում հաճախ եմ առնչվել հայ երաժիշտների հետ և, կարծում եմ, որ նրանք հրաշալի, գեղեցիկ ձայներ ունեն»,- Հայաստանում ասել է Վերոնիկա Ջիոևան:

Ի դեպ, օպերային երգչուհին ծնվել է 1979 թվականին Հարավային Օսեթիայում։ Հյուսիսային ու Հարավային Օսեթիայի ժողովրդական արտիստ է։ 2006 թվականին ընդունվել է Նովոռոսիյսկի օպերայի և բալետի թատրոն։

2011 թվականին նա մասնակցել է «Մեծ օպերա» օպերային երգիչների համառուսական հեռուստամրցույթին ու առաջին տեղն է զբաղեցրել։ 2012 թվականին եղել է Մեծ թատրոնի հրավիրված մենակատարը։

Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2wZ59PX կամ զանգահարել +374 60 276000:

13,815 total views, 1 views today