Ջազ նվագախումբը հանդես կգա Ռոնալդ Բեյքերի հետ. ո՞վ է նա

      Comments Off on Ջազ նվագախումբը հանդես կգա Ռոնալդ Բեյքերի հետ. ո՞վ է նա



Հայաստանի պետական ջազ նվագախումբը հուլիսի 11-ին, ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում
ինքնատիպ համերգով կներկայանա ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ (ԱՄՆ):

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Ջազ նվագախումբը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:

Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում,
այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: 1992-ին տեղափոխվել է Ֆրանսիա և կարճ ժամանակ անց դարձել պահանջված շեփորահար և վոկալիստ:

Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն:

Հուլիսի 11-ի համերգը կլինի Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ռոնալդ Բեյքերի առաջին
համագործակցությունը: Թե՛ նվագախումբը և թե՛ արտիստն անհամբերությամբ են սպասում առաջիկա համերգին, և վստահեցնում են, որ այն իսկապես կհետաքրքրի հայ ունկնդրին:

Տոմսերը կարող եք պատվիրել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2WGYPvB կամ զանգահարել +374 60 276000:

15,996 total views, 1 views today