Բրուքների 4-րդ սիմֆոնիան՝ Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

Հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա 2018-2019 համերգաշրջանի փակման համերգով։ Ունկնդիրները հնարավորություն են ունենալու վայելելու դասական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը. նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, առաջին անգամ կատարելու է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան:

Ի՞նչ գիտենք Անտոն Բրուքների մասին

Ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները (1824-1896) առաջին հերթին հայտնի է իր սիմֆոնիաներով, մեսսաներով և մոտետներով: Նրա սիմֆոնիաները համարվում են երաժշտության մեջ ավստրո-գերմանական ռոմանտիզմի եզրափակիչ դրսևորում` շնորհիվ իրենց հարուստ ներդաշնակագիտության լեզվի, բարդ պոլիֆոնիայի և երկար տևողության։

Երգահանի ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում է սիմֆոնիկ և հոգևոր երաժշտությունը։ Առաջին նշանակալից ստեղծագործությունը Բրուքները գրել է մոտ 40 տարեկան հասակում։

Բրուքներն այն կոմպոզիտորներից է, ով ճամաչման է հասել ստեղծա­գործական կյանքի մայրամուտին՝ 60 տարեկանում:

Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2XaYUmx  կամ զանգահարել +374 60 276-000:

13,839 total views, 1 views today

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *